ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Այվազովսկու փողոցի բնակիչները շահեցին

Այվազովսկու փողոցի բնակիչները շահեցին
28.03.2013 | 19:20

Երևանի փողոցների բարեկարգումը քաղաքապետարանի կարևոր ծրագրերից մեկն է, որը աստիճանաբար իրականացվում է։ Դրա ապացույցն է նաև կառավարության որոշումը։

Գործադիրը համաձայնեց Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից մոտ 267,5 մլն դրամն ուղղել մայրաքաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգմանը: Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Նա նաև նշեց, որ «Որոշման համաձայն` ֆինանսավորվում է արդեն իսկ կատարված աշխատանքի մի մասը»: Քաղաքապետարանից տեղեկացանք, որ այս պահին իրականացվել է փողոցի երթևեկելի մասի ամբողջ երկայնքով 4-5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ։ Փոխվել են նաև մայթերի խճե հիմքով ասֆալտբետոնե ծածկը, եզրաքարերը: Այվազովսկու փողոցի ճանապարհի երկարությունը 2 հազար 485 գծամետր է, լայնությունը` 13-18 մետր:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ